ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ծառուկյանը չի մանրամասնում՝ ընդդիմությու՞ն են լինելու, թե՞ ոչ

Ծառուկյանը չի մանրամասնում՝ ընդդիմությու՞ն են լինելու, թե՞ ոչ
14.01.2019 | 13:58

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից, որ նոր ԱԺ-ում գործարարներ չլինեն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր։

«Եթե պիտի մանդատից հրաժարվեի, իմ ժողովուրդը ձայն չէր տա։ Եթե հեղափոխությունից հետո հին ուժերը վերանում են, ուրեմն Ծառուկյանն այն վստահությունն ունի ժողովրդի մեջ, որ ձայնը տվեցին ու երկրորդ ուժը եղանք խորհրդարանում», - ասաց նա։ Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց հարցին՝ ԲՀԿ-ն կլինի ընդդիմությո՞ւն, թե՞ ոչ՝ նշելով. «ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում։ Հետևողական ենք լինելու, որ այն ծրագրերն ու խոստումները, որ մեր ժողովրդին ներկայացվել են ու մեր ժողովուրդը ժպիտը դեմքին սպասում է, որ իրականացվի, այդ հարցերը բարձրացնելու ենք։ Ինչը օգուտ կտա մեր ժողովրդին, դրան կողմ ենք լինելու, որը հակառակը՝ դեմ ենք լինելու», - ասաց նա:

Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ